ՅՈՒՆԵՍԿՈ-ն ինստագրամյան պաշտոնական իր էջում ժամեր առաջ հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանական ազգային պար և մշակութային արժեք։ Այս ամենը չի վրիպել Auroranews-ի աչքից և մենք հասցրել ենք ֆիքսել հրապարակումը։ Գրառման մեջ ասվում էր, որ ադրբեջանական հարուստ գոբելենի մեջ առանձնանում է գրավիչ «Յալլա» պարը՝ նույն ինքը Քոչարին, Թամզարան: « Նախիջևանի ավանդական խմբակային պարերը սովորաբար կատարվում են շրջանաձև, շղթայով կամ գծով։ Նրբագեղ շարժումներով, ոտքերի բարդ շարժումներով և գունագեղ զգեստներով։ «Յալլա» պարը մարմնավորում է ժառանգության և միասնության էությունը»- այսպես էր նկարագրված հայկական ազգային Քոչարին՝ հրապարակման մեջ։ Իսկ ահա ժամեր անց հրապարակումը արդեն հեռացվել է իրենց պաշտոնական էջից ։
Ահա և լուսանկարները՝ որպես անհերքելի փաստ՝
Հրապարակումը՝


