Իսրшյելը հաշվարկել է Իրшնի հետ պшտերազմում կրած վնասի մասշտաբները

Իսրայելը հաշվարկել է Իրանի հետ պատերազմի 12-օրյա ընթացքում կրած վնասի մասշտաբները: Այն կրկնակի գերազանցում է Գազայի հատվածում 21-ամսյա արշավի ընթացքում կրած ֆինանսական կորուստները։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Իսրայելի ֆինանսների նախարարությանը, Իրանի հետ 12-օրյա պատերազմի ուղղակի վնասը հասել է 10-ը միլիարդ շեկելի (3 միլիարդ դոլար)։

«Սա Իսրայելի պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերն է։ Մենք երբեք նման մեծածավալ վնասի չենք բախվել», — ասել է Իսրայելի հարկային մարմնի գլխավոր տնօրեն Շայ Ահարոնովիչը, որը պատասխանատու է փոխհատուցման վճարման համար։

Եվ այս գումարը չի ներառում հակամարտության ընթացքում օգտագործված զենքի և պաշտպանական համակարգերի վերականգնման ծախսերը։

Իսրայելի ֆինանսների նախարարն էլ նշել է, որ պատերազմի ընդհանուր արժեքը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի: 12 օրվա ընթացքում Իսրայելի տնտեսությունը գործնականում կաթվածահար էր, դպրոցները և բիզնեսների մեծ մասը, բացառությամբ կարևորագույնների, դադարեցրել են աշխատանքը։

Մասնավորապես բիզնեսներին փոխհատուցումը կկազմի 5 միլիարդ շեկել կամ մոտ 1,5 միլիարդ դոլար։ Սա կրկնակի գերազանցում է 2023 թվականի հոկտեմբերին գույքային վնասի համար վճարված գումարը, երբ համայնքները տուժել էին ՀԱՄԱՍ-ի հարձակումներից։

Կիսվել սոց․ ցանցերում