Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանկը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19- 23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։

Մայրաքաղաքում հուլիսի 2–ի ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22…+24 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում