Պատկերացնո՞ւմ եք՝ աստղագիտության մեջ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել. վարչապետ

Շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն կարողանում ատեստավորվել, կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու երաժշտական կամ սպորտային դպրոցներում ատեստավորում չեն անցնում։

Վարչապետը նշել է, որ գիտելիքը, հմտությունը հագուստի նման է, ժամանակի ընթացքում կարող է մաշվել։

«Նույնիսկ եթե չմաշվի, կարող է 70 թվից հագուստ ունենք, որը մաշված չէ, մեծ օձիքներով, բայց չեք հագնում, չէ՞։ Մտածում եք՝ տարօրինակ տեսք կունենաք։ Նույնն էլ գիտելիքն է։ Եթե ժամանակի ընթացքում ափդեյթ չի արվում, չի լրացվում, ժամանակը, սպորտը, ամեն ինչն առաջ է գնում։ Ենթադրենք՝ 78 թվի կամ 90 թվի թոփ գիտելիք ունեցող ուսուցիչը, եթե մինչև հիմա գիտելիքը չի թարմացրել ու մտնի այնտեղ, մոտավորապես լինելու է ժամանակակից չափանիշներով 7-րդ կամ 4-5-րդ դասարանների մակարդակում։ Պատկերացնո՞ւմ եք՝ աստղագիտության մեջ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել»,– ասել է վարչապետը։

Կիսվել սոց․ ցանցերում