Քննարկվելու է Անկшխության հռչակագրի վերաբերյալ հարցը. Գալյան

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Անդրադառնալով Սահմանադրության տեսքստին, ասել է, որ  նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, բայց Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի

«Տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկումը տեղի ունենա, երբ ունենանք համապատասխան որոշումները՝ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ քննարկվելու է նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը։

«Բոլոր հարցերը պետք է խորհրդի հետ քննարկման առարկա դառնան»,- նշել է Գալյանը։

Կիսվել սոց․ ցանցերում