Հայաստանում տարածված է մաշկային քորով ուղեկցվող անհայտ վիրուս. դեղատներում մեծացել է պահանջարկը համապատասխան դեղամիջոցների նկատմամբ

«Լրագրող ՔՈՄ» լրատվականը վերջին օրերին մի շարք ահազանգեր է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Հայաստանում սկսել է տարածվել անհայտ վիրուս, որի հիմնական ախտանշանը համատարած և անտանելի մաշկային քորն է։ Քաղաքացիները նշում են, որ քորը սկսվում է հանկարծակի, ուղեկցվում է գիշերային ժամերին սրվելով և չի անցնում առանց համապատասխան բուժման։
Իրադրության ճշգրտման նպատակով մեր խմբագրությունը շրջայցեր է իրականացրել Երևանի մի շարք դեղատներում՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք քաղաքացիների բողոքները համապատասխանում են իրական պահանջարկին դեղատներում։
📍 Դեղատներում իրավիճակը խոսուն է
Դեղատների աշխատակիցների հետ զրույցներից պարզ դարձավ, որ վերջին երկու շաբաթների ընթացքում մաշկային քորի դեմ դեղամիջոցների վաճառքի ծավալները զգալիորեն աճել են։ Դեղագործները նշում են, որ հատկապես մեծ պահանջարկ ունի Նիկսառ 20 մգ անվանումով դեղամիջոցը, որը նախատեսված է մաշկային քորի, ալերգիկ ռեակցիաների և մաշկաբանական այլ խնդիրների համար։
📌 «Շատ հաճախ նույն օրը մի քանի տասնյակ մարդ հարցնում է Նիկսառը։ Որոշ դեպքերում նույնիսկ այդ դեղամիջոցը սպառվում է։
📌 Մյուս դեղատներում նույնպես հաստատեցին՝ մաշկային քորի դեմ դեղերի վաճառքը զգալիորեն աճել է, և հաճախորդները հիմնականում նույն ախտանիշն են նշում՝ «անսահման քոր, որը սկսվել է առանց հստակ պատճառի»։
📢 Ոչ պաշտոնական տվյալներով՝ սա կարող է լինել շրջանառվող վարակիչ կամ ալերգիկ բնույթի ախտաբանական գործընթաց
Թեև պաշտոնական առողջապահական մարմինները դեռևս չեն արձագանքել այս պնդումներին, այնուամենայնիվ, քաղաքացիների զանգվածային բողոքներն ու դեղատներում արձանագրված տենդենցը վկայում են՝ խնդիրը արժանի է լուրջ ուսումնասիրության։ «Լրագրող ՔՈՄ»-ը հետևողական կլինի խնդրի զարգացումների հարցում և կշարունակի ուսումնասիրությունները։
📞 Եթե դուք նույնպես հանդիպել եք նման ախտանիշների կամ տեղեկություններ ունեք տարածվող մաշկային հիվանդության մասին՝ կարող եք գրել մեզ մեր էջում կամ ուղարկել նամակ [email protected] էլ. հասցեով։
Կիսվել սոց․ ցանցերում