Իսրшյելը մերժել է ՀԱ ՄԱՍ-ի առաջարկները

Նեթանյահուն անընդունելի է համարում Համասի հրադադարի պահանջները․ «Քաթարի առաջարկում ՀԱՄԱՍ-ի կատարված փոփոխությունները մեզ են փոխանցվել երեկ երեկոյան»,— ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։

«Իրավիճակի գնահատումից հետո Նեթանյահուն հանձնարարել է արձագանքել անուղղակի երկխոսության ձևաչափով բանակցությունների հրավերին և շարունակել շփումները մեր պատանդներին վերադարձնելու ուղղությամբ՝ հիմնվելով Քաթարի նախաձեռնության վրա, որն Իսրայելն արդեն ընդունել է։

Բանակցային խումբը Քաթարում հանդիպման համար կմեկնի կիրակի օրը»,- նշել են գրասենյակում։

Նեթանյահուն հուլիսի 7-ին կրկին կայցելի Վաշինգտոն, հաղորդում է AFP-ն՝ հավելելով, որ ԱՄՆ կառավարության կողմից աջակցվող հրադադարի առաջարկը, հավանաբար, կլինի այն հարցերից մեկը, որը նա կքննարկի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում