Ռուսական լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են ԼՂ–ում Ադրբեջանի կազմակերպած ցեղասպանությունը, դա որակելով որպես հակաահաբեկչական գործողություններ։
Ռուսական ՏԱՍՍ–ն այս ամենը որակում է լոկալ ագրեսիվ գործողություններ ԼՂ–ում, որը վարվում է Ադրբեջանի կողմից։
Նշվում է, որ ռուսական խաղապահ զորախմբին տեղյակ են պահել սկսվող գործողությունների մասին։
Ռիա Նովստինն էլ գրել է, որ ադրբեջանականի այս գործողությունների նպատակը սահմանադրական կարգը ԼՂ–ում վերականգնելու համար է արվում։ Տեղի ունեցած գործողությունների մասին տեղեկացվել է թե՛ ռուս խաղաղապահներին և թե՛ մոնիտորինգի կենտրոնին։
Ռուսական լրատվամիջոցը մեջբերել է օգոստոսին իտալական լրատվամիջոցներից մեկին տրված Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց հանձնարարված առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, իսկ Ռուսաստանը, լքում է տարածաշրջանը։
