Փեզեշքիանը՝ պшտերազմի ժամանակ հարևան երկրների և Իսրшյելի համագործակցության մասին

12-օրյա պատերազմի ընթացքում հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության մասին հաղորդագրությունները չեն հաստատվել։ Այս մասին  հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է  APA-ն։

Փեզեշքիանը խոսքով, լուրերին հակառակ, երկրի անվտանգության մարմինները հարևան երկրների և Իսրայելի միջև որևէ ռազմական համագործակցություն չեն հայտնաբերել։

Իրանի նախագահը շեշտել է նաև, որ որոշ երկրներ նույնիսկ հայտարարել են Իրանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։

Կիսվել սոց․ ցանցերում