Հանդիպում Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ քննարկվել է ռшզմավարական հուշագրի իրականացումը. ԲՏԱ նախարար

Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում այսօր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։

 

 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։

 

 

Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Կիսվել սոց․ ցանցերում