Ուկրաինայում կռ ված ամերիկացիներին պետք է զրկել ԱՄՆ քաղաքացիությունից

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է զրկել Ուկրաինայում կռված մարդկանց ԱՄՆ քաղաքացիությունից, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Ֆլորիդայում կայացած պահպանողական հանրային ծառայության Turning Point USA կազմակերպության համաժողովում նրան հարցրել են, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է թույլ տա իր քաղաքացիներին ունենալ կրկնակի քաղաքացիություն, և արդյոք անձը կարող է միաժամանակ հավատարմության երդում տալ երկու երկրների:

«Յուրաքանչյուր ոք, ով ծառայում է այլ երկրի զինված ուժերում, պետք է անմիջապես զրկվի 

 քաղաքացիությունից։ Շատ ամերիկացիներ, ովքեր ծառայել են Իսրայելի պաշտպանության ուժերում, պետք է զրկվեն քաղաքացիությունից։ Շատ ամերիկացիներ, ովքեր ծառայել են Ուկրաինայում, պետք է զրկվեն քաղաքացիությունից։ Դուք չեք կարող կռվել մեկ այլ երկրի համար և միևնույն ժամանակ մնալ ամերիկացի», — պատասխանել է Կարլսոնը։

Նրա խոսքով՝  երկքաղաքացիություն ունեցող մարդկանց չպետք է թույլատրվի իշխանություն զբաղեցնել Միացյալ Նահանգներում։

Կիսվել սոց․ ցանցերում