Պпւտինը հայտարարել է Ուկրшինայում լայնածավալ հшրձակում սկսելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր չունի։ Այս մասին ՌԴ նախագահը ասել  է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Պուտինը հայտարարել է Ուկրաինայում իր զորքերի լայնածավալ հարձակման մասին։

«Պուտինը նշել է, որ հաջորդ 60 օրվա ընթացքում կվերսկսի Ուկրաինայի շրջանների վարչական սահմաններից մինչև տարածքների օկուպացման ջանքերը, որտեղ Ռուսաստանը զգալի հենարան ունի», — գրում է հրատարակությունը։

Ակնհայտ է, որ խոսքը Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մասին է։

«Նա ուզում է ամեն ինչ վերցնել», — ասել է Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Պուտինի հետ հեռախոսազրույցից կարճ ժամանակ անց, ըստ անմիջականորեն տեղյակ աղբյուրի։

Կիսվել սոց․ ցանցերում