Մեկ ժամ առաջ հանդիպել եմ Ռпւսшստшնի դեսպանին. ՀՀ ԱԳՆ

Ես այսօր մեկ ժամ առաջ հանդիպել եմ Ռուսաստանի դեսպանին, նա ինձ տեղեկացրել է, որ նախապես տեղյակ չեն եղել, մի քանի րոպե առաջ են տեղեկացել:   ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակմանը Արցախի ուղղությամբ:

Նա նշեց, որ քննարկվում են հնարավոր միջոցները այդ ագրեսիան կանգնեցնելու ուղղությամբ: «ԼՂ բնակչությունը, մեր դիրքորոշմամբ, իրավունք ունի ունենալ ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտպանվել էթնիկ զտումներից և ցեղասպանությունից, որը ներկայումս Ադրբեջանը փորձում է իրականացնել կամ արդեն իրականացնում է»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում