Աս­տու­ծո գո­յու­թյան հա­վաս­տի­քը բնա­զան­ցա­կան զննու­թյամբ

Մարդ տրա­մա­դիր է քննել, զննել ու հե­տա­զոտել ամեն ինչ յուր շուր­ջը և հաս­կա­նալ յուր կյան­քի բո­լոր պա­րա­գա­նե­րի գաղտ­նիքն ու խոր­հուր­դը: Ա­մեն ինչ քննել ու զննել և ճշմար­տու­թյունը ճա­նա­չել ու պա­հել պա­տվի­րում է մեզ և սուրբ ա­ռաքյալը (Հռ., ԺԲ 2. Ա Կոր., Բ 10. Բ Կոր., ԺԳ 5. Գործք, ԺԷ 27): Ա­հ­ա այդ քննու­թյունն իսկ տա­նում է մեզ դեպի մեր հիմ­նա­կան հավատ­քի ճշմար­տու­թյունը, դեպի Աս­տու­ծո գո­յու­թյան հաստա­տու­թյունը: Մարդ­կու­թյունը յուր բո­լոր գո­յու­թյամբ նվի­րվել է այդ քննա­կան հե­տա­զոտու­թյանց, ձգտել է ամեն հարց ու հան­գույց լու­ծել և յուր զննե­լի հարց ու խնդիր­նե­րին վերջ­նա­կան պա­տաս­խան տալ` ու­ղիղ աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյուն ձեռք բե­րե­լով յուր կեն­սա­կան ճա­նա­պար­հի ու հո­գևոր խա­ղա­ղու­թյան հա­մար: Սա­կայն նա յուր այդ բո­լոր ձգտմամբ ու տքնու­թյանց մեջ չէ կա­րո­ղա­ցել ելք գտնել, որ­քան էլ վստա­հու­թյամբ հենվել է յուր մտքի հե­ղի­նա­կու­թյան վրա:

Մարդ այդ քննու­թյանց մեջ մտավ` մեր­ժե­լով Աս­տու­ծո գո­յու­թյունը: «Ա­սաց անզ­գամն ի սրտի իւ­րում, թէ ոչ գոյ Աս­տուած». ա­սում էր հա­զա­րավոր տա­րի­ներ ա­ռաջ սաղ­մո­սեր­գուն (Սաղմ., ԺԳ 1. ԾԲ 1): Մար­դիկ սկսան նյու­թեղենի մեջ ո­րո­նել նո­րան, որ նյու­թեղենից վեր է. «Կամ զհուր, կամ զհողմ, կամ զօդ ե­րագ, կամ զաստե­ղաց շրջանս, կամ զջրոց բռնու­թիւնս, կամ զլու­սա­ւորս երկ­նա­ւորս` զար­բա­նեակս աշ­խար­հի, աստուածս հա­մա­րե­ցան» (Ի­մաստ., ԺԳ 2. ԺԴ 21. Եզ­նիկ, էջ 9, 12-21, 204-241): Նո­քա Աս­տու­ծո ա­րար­չա­կան բա­րյաց ար­դյունք­նե­րին էին Աս­տու­ծո պա­տիվը տա­լիս և իս­կա­կան ան­տե­սա­նե­լի Աս­տու­ծուն ու­րա­նում:

Մեր­ժե­լով Աս­տու­ծուն` մար­դը սկսավ մտքի ուժով, բա­նա­կա­նու­թյան հե­ղի­նա­կու­թյամբ աշ­խար­հի ծա­գու­մը բա­ցատ­րե­լու հե­տա­մուտ լի­նել: Բո­լոր հին ազ­գերն, ինչ­պես հնդիկ­նե­րը, ա­սո­րես­տան­ցիք, եգիպ­տա­ցիք և այլք գի­տեին ա­րար­չու­թյունը, սա­կայն մո­լո­րվելով աստված­գի­տու­թյան մեջ, աշ­խար­հի ծա­գումն ևս մո­լար և հա­կա­սա­կան կար­ծիք­նե­րի ու տե­սու­թյանց են­թար­կե­ցին. ըստ ո­րում` ընդ­հան­րա­պես ան­ցա­կան աշ­խար­հի նյու­թը հավի­տե­նա­կան էին հա­մա­րում, Աս­տու­ծուն` կար­գադ­րիչ ու կազ­մող, և հենց հե­թա­նո­սաց պա­կա­սու­թյունն էր, որ Աս­տու­ծուն չէին ճա­նա­չում ճշմար­տա­պես:

Հե­թա­նոս գիտ­նա­կանք աշ­խա­տում էին աշ­խար­հի ծա­գու­մը տար­րե­րով բա­ցատ­րել: Եր­բեմն ջու­րը, նյու­թը, օ­դը և հյութն էին տարր հա­մա­րում (Հու­նյան ի­մաստա­սերք), եր­բեմն` հյու­լեն (հյու­լեա­կանք Քրիս­տո­սից 460 տ. ա.), եր­բեմն` թիվը (Պյու­թա­գո­րաս), գո­յու­թյունը (գա­ղա­փա­րա­կան հա­մաստվա­ծյան Պար­մե­նի­դես Ք. 500 տ. ա.) և ե­ղե­լու­թյունը (Հե­րակ­լիտ), եր­բեմն` նյութն ու ձևը, բայց երբեք չկա­րո­ղա­ցան իս­կա­կան հիմք գտնել, ո­րով կա­րո­ղա­նա­յին աշ­խար­հի ծա­գու­մը ա­ռանց ա­րար­չու­թյան պար­զել: Եվ ինչ­պես որ աշ­խար­հի ծա­գու­մը, այն­պես էլ վերջն ու նպա­տա­կը ան­լու­ծե­լի է մնում դո­ցա տե­սու­թյան մեջ:

Հին տե­սու­թյանց նշա­նավոր կետն այս է, որ նյու­թա­կա­նը մի սկզբնա­կան հիմք էր նկատ­վում աշ­խար­հի ծա­գու­մը բա­ցատ­րե­լու հա­մար: Թա­լե­սը մեզ հայտ­նի ա­ռա­ջին ի­մաստա­սերն է, որ Քրիս­տո­սից 600 տա­րի ա­ռաջ մի սկզբնա­կան նյու­թով էր ու­զում պար­զել բնու­թյան բո­լոր գաղտ­նիք­նե­րը: Նո­րան հե­տևե­ցին և հե­տևյալ ժա­մա­նա­կի ի­մաստա­սեր­նե­րը, ինչ­պես Դե­մոկ­րիտ և այլք: Ե­պի­կու­րյանց մեջ զար­գա­ցավ նյու­թա­պաշ­տու­թյունն ըստ ա­մե­նայ­նի, իսկ դո­ցա հա­կա­ռակ` ստոիկ­նե­րը սկսան նյու­թի հետ ուժի գա­ղա­փա­րը ևս հառաջ տա­նել և բնու­թյան բո­լոր ե­րևույթ­նե­րը նյու­թով ու ուժով բա­ցատ­րել, վասն­զի աշ­խար­հում կյան­քի գո­յու­թյունը ա­նու­րա­նա­լի է, ո­րի գոր­ծու­նեու­թյունը լոկ մե­ռյալ նյու­թով ան­կա­րե­լի է բա­ցատ­րել ու հաս­կա­նալ:

Այս­պի­սով, հին ի­մաստա­սի­րու­թյունը յուր ան­կա­տար վի­ճա­կով հան­դերձ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում զա­նա­զան ձևա­կեր­պու­թյուն ու փո­փո­խու­թյուն ստա­ցավ և, մերթ բա­նա­պաշ­տա­կան, մերթ հա­մաստվա­ծա­կան, մերթ գա­ղա­փա­րա­կան, մերթ ո­գե­պաշ­տա­կան և մերթ դո­ցա այ­լայ­լու­թյանց բո­վից անց­նե­լով, դար­ձավ մեր դա­րի նյու­թա­պաշ­տու­թյունը:

Այս նյու­թա­պաշ­տու­թյունը ձգտում է լոկ բա­նա­կան դա­տո­ղու­թյամբ ա­մե­նայն ե­րևույթ նյու­թով ու ո­րոշ օրենք­նե­րով բա­ցատ­րել` չճա­նա­չե­լով ոչ Աս­տու­ծուն և ոչ էլ որևիցե հո­գևոր սկզբունք: Գործ­նա­կան կյան­քում ևս ուղ­ղա­կի թե ա­նուղ­ղա­կի սույն այս նյու­թա­պաշ­տու­թյունը ե­պի­կու­րյան մարմ­նա­սի­րու­թյան ճա­նա­պարհ է բաց ա­նում (տե՛ս բանք Ժո­ղո­վո­ղին)` մեր­ժե­լով հո­գևոր հառաջա­դի­մու­թյունը, գե­ղա­րվեստ, գի­տու­թյուն, կրոն ու բա­րո­յա­կա­նու­թյուն և մարդ­կանց մտցնե­լով վայ­րե­նա­կան վի­ճակ: Թեև այս կո­պիտ նյու­թա­պաշ­տու­թյունից ու­զում է հե­ռու մնալ մե­քե­նա­յա­կան նյու­թա­պաշ­տու­թյունը և լոկ բնու­թյան գաղտ­նյաց լուծ­ման նվի­րվել, սա­կայն ան­կա­րող է յուր տե­սու­թյուն­նե­րով կտրվել յուր ստեղ­ծած այդ վայ­րե­նի, գործ­նա­կան կյան­քից: Ուստիև նյու­թա­պաշ­տա­կան սկզբունք­նե­րին նվի­րված­նե­րը կա­մա թե ա­կա­մա, հե­տևա­բար թե անմ­տա­բար նվիր­վում են ե­պի­կու­րյան ե­սա­պաշ­տու­թյան ու զեղ­խու­թյանց` վտան­գավոր և ավե­րիչ տարր կազ­մե­լով պե­տու­թյան ու հա­սա­րա­կու­թյան մեջ:

Բայց նյու­թա­պաշ­տու­թյունն յուր մե­քե­նա­յա­կան տե­սու­թյամբ ևս ան­կա­րող է բնու­թյան սկզբնա­կան և նույնիսկ երկ­րոր­դա­կան գաղտ­նյաց սա­կավ մասն ան­գամ լու­ծել և մարդ­կա­յին բա­նա­կան դա­տո­ղու­թյան պա­հան­ջին գո­նե մի թե­թև գո­հա­ցում տալ. ո՛չ Կանտ-լապ­լա­սյան հո­րի­նված­քը (սիս­տե­մը)` աշ­խար­հի ծագ­ման մա­սին, ո՛չ Լա­յելի­նը և ըն­կեր­նե­րի­նը` երկ­րի ծագ­ման ու կազ­մա­կեր­պու­թյան, ոչ Դար­վի­նի­նը` բույսե­րի ու կեն­դա­նյաց ծագ­ման վե­րա­բեր­մամբ, և ոչ էլ Կոն­տը, Սպեն­սե­րը, Լե­տուր­նո, Լուբ­բոկ, Տեյ­լոր և այլք կա­րո­ղա­ցան քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը դուրս բե­րել վայ­րե­նա­կան վի­ճա­կի ինք­նա­զար­գաց­ման տե­սու­թյամբ: Նյու­թա­պաշ­տու­թյունը կա­տա­րե­լա­պես ան­կա­րող է բա­ցատ­րել, թե ինչ­պե՞ս է հառաջ ե­կել գո­յու­թյունը, ինչ­պե՞ս է ծա­գել կյան­քը, որ­տե­ղի՞ց են աշ­խար­հի բազ­մա­զա­նու­թյունք և դո­ցա ներ­դաշ­նա­կու­թյունը:

Որ­քան էլ նա հեն­վում է զա­նա­զան են­թադ­րու­թյանց վրա, ինչ­պի­սիք են` «հավի­տե­նա­կան նյութ», «ուժի պահ­պա­նու­թյուն», «ա­մե­նի­մաստուն պա­տա­հա­կա­նու­թյուն» և այլն, դարձ­յալ չէ կա­րո­ղա­նում շատ ու շատ հար­ցեր լու­ծել: Նա կա­մա­յա­կա­նորեն ըն­դու­նում է, որ ե­ղել է հավի­տե­նա­կան նյութ, բայց ո՛չ նյու­թի էու­թյունը գի­տե և ո՛չ կա­րող է այդ նյու­թը ցույց տալ: Նա չգի­տե, թե ի՞նչ է ուժը, ինչ­պե՞ս է հառաջա­ցել գի­տակ­ցու­թյունը, ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի գո­յու­թյունը կամ առ­հա­սա­րակ աշ­խար­հը, զգա­ցո­ղու­թյունը, ա­զա­տու­թյունը, պար­տի­քը, բա­րո­յա­կա­նու­թյունը, կամ­քը կամ ընդ­հան­րա­պես ի՞նչ է և ին­չո՞ւ հա­մար մարդ­կու­թյան կյանքն ու գոր­ծու­նեու­թյունը: Կամ ինչ­պե՞ս է զգա­յու­թյանց ու զգա­ցո­ղու­թյանց բազ­մա­զա­նու­թյունից մար­դու գի­տակ­ցու­թյան միու­թյունը հառաջ գա­լիս. կամ նյու­թը ինչ­պե՞ս է հավի­տե­նա­կան, երբ չու­նի գի­տակ­ցու­թյուն և միայն մար­դու մեջ է գի­տակ­ցու­թյան գա­լիս:

Ե­թե նյու­թը հավի­տե­նա­կան է, հա­պա ինչ­պե՞ս կա­րող է հավի­տե­նա­կան նյու­թից ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հը հառաջ գալ: Բնա­գի­տու­թյունը հաստա­տում է, որ աշ­խար­հը սկիզբ է ու­նե­ցել. ու­րեմն ինչ­պե՞ս է այդ սկիզ­բը ե­ղել: Նյու­թի շար­ժու­մո՞վ: Ա­պա որ­տե­ղի՞ց է նյու­թը, և որ­տե­ղի՞ց է շար­ժու­մը, կամ ո՞վ է շար­ժո­ղը[1]: Նյու­թա­պաշտ­ներն ըն­դու­նում են, թե 70-ից ավե­լի տար­րեր կան, բայց չգի­տեն, թե ինչ­պե՞ս են դո­ցա­նից մար­մին­ներ հառաջա­ցել: Ա­սում են, թե եր­կի­րը մի մեծ գնդա­կից կտրված մար­մին է (հմմտ. Եզ­նիկ, 191-192), բայց բո­լո­րո­վին ան­զոր են բա­ցատ­րել, թե ին­չո՞ւ ա­րե­գա­կի վրա, որ մեր երկ­րի մասն է հա­մար­վում, չկա ո՛չ թթվա­ծին և ո՛չ բո­րա­կա­ծին: Խո­սում են տար­րե­րի ու հյու­լեի վրա, բայց չգի­տեն, թե ի՞նչ է մեկն ու մյու­սը: Կամ ինչ­պե՞ս կա­րե­լի է լոկ նյու­թով բա­ցատ­րել, զորօրինակ, ա­ռաձ­գա­կա­նու­թյունը, ծան­րա­կա­նու­թյունը, մագ­նի­սա­կա­նու­թյունը, կցո­ղու­թյունը և ե­լեկտ­րա­կա­նու­թյունն, որ իբ­րև մի շանթ մի ակն­թար­թում 80 հա­զար մղոն է գնում, ըստ ո­րում, այ­դոնք ան­տե­սա­նե­լի են ու գրե­թե ան­շոշա­փե­լի, այլ միայն յուրյանց ար­դյուն­քով ճա­նա­չե­լի:

Եվ մին­չև այժմ ո՞վ կա­րո­ղա­ցավ նույնիսկ Հով­բի տված հար­ցե­րին պա­տաս­խա­նել ավե­լի, քան Հով­բը. «Զի՞նչ եր­կիր ի­ցէ, յո­րում լոյսն ա­գա­նի­ցի». «Ար­ձա­կի­ցե՞ս շանթս` եւ գնայ­ցեն, եւ ա­սի­ցեն ցքեզ, թէ զի՞նչ է» (ԼԸ 19, 35): Որ­պեսզի կա­րո­ղա­նան բա­ցատ­րել, թե ինչ­պե՞ս է լույսը մեզ հաս­նում, հնա­րե­ցին, թե հա­նուր­քը լիքն է ե­թե­րով, սա­կայն բնավ չկա­րո­ղա­ցան հաստա­տել յուրյանց ա­սա­ծը կամ ո­րո­շել, թե ի՞նչ է ե­թե­րը: Են­թադ­րում են, թե լույսը ա­լիք­նե­րի ծա­ծա­նու­մով է գա­լիս, բայց չգի­տեն, թե այդ ա­լիք­նե­րը նյու­թի ազ­դե­ցու­թյա՞ն տակ են հառաջ գա­լիս, թե՞ նո­րա­նից ան­կախ: Կեն­սա­բա­նա­կան հե­տա­զոտու­թյամբ հաս­կա­նում են գոր­ծա­րա­նավոր մար­մին­նե­րի յուրա­քան­չյուր ան­դա­մը, սա­կայն ոչ մի ժա­մա­նակ չկա­րո­ղա­ցան հաս­կա­նալ, թե ի՞նչ է կեն­դա­նու­թյուն ա­սած բա­նը: Ու­րեմն նյու­թա­պաշ­տու­թյունը չի կա­րող յուր ուղ­ղու­թյամբ և սկզբունք­նե­րով ոչ միայն հիմ­նա­կան, այլև շատ երկ­րոր­դա­կան հար­ցեր լու­ծել յուր ե­րևա­կա­յած հե­ղի­նա­կու­թյամբ:

https://henaran.am/558180.html

Կիսվել սոց․ ցանցերում