Եկատերինբուրգում шդрբեջանական համայնքի ղեկավարի որդին հայտնել է, թե անվտանգության աշխատակցին «պատահաբար» է վնասել

Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին՝ Մուտվալա Շիխլինսկին, որի դեմ հարուցվել է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործ, դատարանում հայտարարել է, որ դիտավորյալ չի վնասել պետական պաշտոնյային և զղջում է կատարվածի համար, հաղորդում է ТАСС-ը։

«Դա միտումնավոր չէր։ Ես նրան չտեսա, նա իմ աջ կողմում էր, ինչպես հետագայում հայտնի դարձավ։ Ես խորապես ցավում եմ տեղի ունեցածի համար»,- ասել է նա, երբ հարցրել են՝ ինչու է սպան վնասվել ծառայության ընթացքում։

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, Շիխլինսկին, հոր ձերբակալության ժամանակ անվտանգության ուժերից փախչելու փորձի ժամանակ, վիրավորել է Ռոսգվարդիայի սպաներից մեկին։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է մի էթնիկ խմբի գործունեությունը, որը, քննիչների տվյալներով, 2001, 2010 և 2011 թվականներին մի քանի սպանությունների է մասնակցել։ Եկատերինբուրգի դատարանը ութ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նախնական տվյալներով՝ մեղադրյալներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով։ Երկրորդ անձի մահվան պատճառը պարզվում է։

Կիսվել սոց․ ցանցերում