Ռուսական նավթ գնող երկրները նույնպես կենթարկվեն պատժամիջոցների. Քերոլայն Լևիթ

Եթե Ռուսաստանը 50 օրվա ընթացքում հրաժարվի հրադադարից, կսահմանվեն շատ խիստ մաքսատուրքեր և երկրորդական պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

«Ռուսական նավթ գնող երկրները նույնպես կենթարկվեն պատժամիջոցների, դա ծանր հարված կլինի ՌԴ տնտեսությանը»,- ասել է նա։

Հիշեցնենք` ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ժամկետը, որը Թրամփը տվել է Պուտինին, չափազանց երկար է:

Կիսվել սոց․ ցանցերում