Ադрբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին հայտնու են հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Ադրբեջանը սովորաբար ԱՊՀ նիստերին ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։

«Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այս միջոցառմանը։ Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում վերջերս տեղի ունեցած իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ՌԴ-ի կողմից AZAL ինքնաթիռի խոցումը և ռուսական կողմի՝ այդ խնդիրները լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկելու անպատրաստ լինելը», — ասել է քաջատեղյակ աղբյուրը։

Կիսվել սոց․ ցանցերում