«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը, որ ուղղությամբ կգնա, միաժամանակ երաշխավորել է, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից, որոնք տեսանելի են լինելու ՀԷՑ-ի գործունեության մեջ, տնտեսվարման մեջ, այդ թվում՝ հարգելով տնտեսվարողի շահերը, եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ։
«Բայց սակագնի հետ կապված բոլոր գործընթացներն անցնելու են օրենքի տառին համապատասխան: Որևէ մեքենայություն, զարտուղի հաշվարկներ, իրականության խեղում, կոռուպցիոն որոշում իմ լիազորությունների շրջանակում բացառում եմ և դրա համար հաշվետու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»,-ասել է Պետրոսյանը։
