Աշխարհահռչակ դերասան Սթիվեն Սիգալը վաճառել է Ռուսաստանում իր ունեցած վերջին բիզնես նախագիծը։ Ինչպես հայտնում է Коммерсантъ պարբերականը, այս տարվա հուլիսի 17-ի դրությամբ, ըստ ՌԴ Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալների, նա այլեւս չի հանդիսանում «Пять Элементов» ՍՊԸ գլխավոր տնօրենը։
Հիշեցնենք, որ այս ընկերությունը հիմնադրվել էր 23 թվականին եւ հանդիսանում էր Ռուսաստանում Սթիվեն Սիգալի վերջին բիզնես նախագիծը։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ աշխարհահռչակ դերասանը դուրս էր եկել նախկինում իրենը համարվող այլ բիզնես նախագծերից։ Վերոնշյալ ընկերությունն անցել է Վլադիսլավ Կազակի հսկողությանը, ով հանդիսանում է «Водстрой» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։
