Ակնшի և Մшրտակերտի շրջաններում հրդեհները շարունակում են մոլեգնել

Օկուպացված Արցախի Ակնաի և Մարդակերտի շրջաններում նախօրեին բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կրակը տարածվել է մոտ երեք գյուղերի տարածքում։

Հրշեջների աշխատանքը բարդանում է լեռնային տեղանքի և ուժեղ քամու պատճառով։

Հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներգրավված են ավիացիոն էսկադրիլիայի երկու ուղղաթիռ և հատուկ հրդեհային պաշտպանության ստորաբաժանումներ։

Գործողությանը մասնակցում է մոտ 50 մարդ և հատուկ տեխնիկա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կիսվել սոց․ ցանցերում