Թпւրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զпհվել է 10, վիրшվորվել՝ 14 հրշեջ

Թուրքիայի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում բռնկված անտառային հրդեհների մարման ժամանակ զոհվել է 10 հրշեջ, ևս 14-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին, հաղորդում է Reuters-ը։

Հրդեհները մոլեգնել են հուլիսի 23-ի վաղ առավոտից Էսքիշեհիրի Սեյիթգազի շրջանում, կրակի դեմ պայքարում են հրշեջներն ու փրկարարական խմբերը։

Յումաքլին հայտնել է, որ 24 հրշեջներ մնացել են հրե ծուղակում, երբ քամին հանկարծակի փոխել է ուղղությունը և բոցը քշել նրանց կողմը։

Կիսվել սոց․ ցանցերում