«Թունելի վերջում լույս կա». Ֆիդшնը՝ ռուս- ուկրաինական հարաբերությունների մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների շարունակության դեպքում Ուկրաինայի կարգավորման գործընթացում «թունելի վերջում լույս» տեսնելու հույս ունի։

«Եթե բանակցությունները շարունակվեն, թունելի վերջում լույս կլինի», — NTV-ի եթերում ասել է նախարարը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ցանկություն ունեն հասնել կոնսենսուսի, նման տեմպերով հնարավոր կլինի հասնել հակամարտության միջանկյալ լուծմանը:

Կիսվել սոց․ ցանցերում