Աղոթք բարձրացնենք առ Աստված այս դժվարին իրավիճակում մեզ առաջնորդելու և համարժեք պատասխանը երկնքից տալու մեր թշնամիներին։ Տեր քեզ ենք հուսացած։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։ Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։ Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։
Սեպտեմբերի 20․ Օրվա՝ խոսք 《Տեր պահպանիր մեր Հայաստանը և Արցшխը 》
