Գերմանացի թոշակառուներին տհաճ անակնկալ է սպասվում

Գերմանացի թոշակառուներին տհաճ անակնկալ է սպասվում:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն կոչ է արել բարեփոխել կենսաթոշակային համակարգը:  Նա մտադրվել է վաղաժամ թոշակի անցնելու 63 տարեկան չափորոշիչը բարձրացնել և երկրում թոշակի անցնելու տարիքը սահմանել մինչև 70 տարեկան։

«Այլ երկրների համեմատ գերմանացիները քիչ են աշխատում, իսկ ժողովրդագրական փոփոխությունները և կյանքի տևողության աճը թոշակի անցնելու տարիքի բարձրացումը դարձնում են անխուսափելի», — նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։

Որպես համեմատություն հիշեցնենք, որ Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Կիսվել սոց․ ցանցերում