Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 08։15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ վնասվել է խմելու ջրի գլխավոր խողովակը, ինչի հետևանքով ջրալցվել է շենքի նկուղը։
Փրկարարները մոտոպոմպերի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 270 խմ ջուր։
