Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռшզմшկшն գործողությունները ԼՂ-ում և բացել հումանիտար միջшնցք

Կանադայի կառավարությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև խնդրում է Ադրբեջանին վերականգնել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Կանադան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի սրմամբ և վատթարացմամբ՝ կապված Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած ռազմական գործողությն հետ», — ասել է Ժոլին՝ նշելով, որ Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Բացի այդ,  «կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը» և «բարի կամք դրսևորել՝ վերականգնելու մարդասիրական հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների առաքման համար։

Ժոլիի խոսքով՝ Կանադան կողմ է հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն։

Կիսվել սոց․ ցանցերում