Մասիս քաղաքի կայարանի թաղամասի բնակիչները այս պահին բարձրաձայնում են իրենց խոր մտահոգությունն ու դժգոհությունը՝ կապված Արմատուրայի գործարանից մթնոլորտ արտանետվող ծխագազերի և վնшսակար նյութերից

Մասիս քաղաքի կայարանի թաղամասի բնակիչները այս պահին բարձրաձայնում են իրենց խոր մտահոգությունն ու դժգոհությունը՝ կապված Արմատուրայի գործարանից մթնոլորտ արտանետվող ծխագազերի և վնասակար նյութերից։

Գործարանի գործունեության արդյունքում արտանետվող նյութերն ունեն ուժեղ քիմիական հոտ և ուղղակիորեն ազդում են բնակչության առողջության, կյանքի որակի ու առօրյա կենսապայմանների վրա

Դրա հետ մեկտեղ, նույն տարածքում հաճախակիորեն տեղի են ունենում նաև աղբավայրերի այրում, ինչը կրկնակի աղտոտում է օդը՝ դարձնելով բնակության պայմանները գրեթե անհնարին։

Բնակիչների պնդմամբ՝ տարիներ շարունակ այս խնդիրների վերաբերյալ բազմիցս ահազանգ է արվել, սակայն պատկան մարմինները մինչև այժմ չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրավիճակը վերացնելու կամ մեղմացնելու ուղղությամբ։

Մենք պահանջում ենք՝
• Անմիջապես դադարեցնել օդային աղտոտման աղբյուր հանդիսացող արտանետումները,
• Կատարել օդի որակի մշտադիտարկում՝ արդյունքներն ապահովելով թափանցիկ կերպով,
• Գործի դնել վարչական և իրավական լծակներ՝ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու և բնակիչների առողջ ու ապահով միջավայր ապահովելու համար։

Խնդիրը առողջապահական և բնապահպանական լրջագույն ռիսկեր է ստեղծում՝ հատկապես երեխաների, տարեցների և խոցելի խմբերի համար։ Բնակիչները պահանջում են անհապաղ արձագանք և գործնական քայլեր։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIBՀՀ կառավարություն

Տեսանյութ

Կիսվել սոց․ ցանցերում