Ամերիկան պետք է բացատրություն տա և փոխհատուցի Իրшնին հացված վնшսը․ Աբբшս Արшղչի

Վաշինգտոնը պետք է փոխհատուցի Իրանի միջուկային ծրագրին ԱՄՆ զինված ուժերի հարվածներից պատճառված վնասը, նախքան Թեհրանը համաձայնի վերսկսել բանակցային գործընթացը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ Հաղորդում է Financial Times-ը։

«Ամերիկան պետք է բացատրի, թե ինչու են հարձակվել մեզ վրա բանակցությունների ընթացքում և երաշխավորի, որ դա այլևս չի կրկնվի։ Նրանք պետք է փոխհատուցեն Իրանին հասցված վնասը», — ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի վարչակազմն Իրանի դեմ կիրառել է մինչ օրս ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը։

Կիսվել սոց․ ցանցերում