Իրшնն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում է, որ դրա կյանքի կոչումը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար

Իրանն աջակցում է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և կարծում է, որ դրա կյանքի կոչումը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

Մեզ համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումը, որովհետև այդ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը մենք ընկալում ենք որպես մեր սեփական խաղաղության ու անվտանգության բաղադրիչ։

Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։

Մենք քաջալերում ենք թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին՝ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը և ստորագրել այն։

Իրանի ԱԳՆ խոսնակ

Կիսվել սոց․ ցանցերում