ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի լողափերից մեկի մոտ թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել։ Ականատեսները ֆիքսել են այն պահը, երբ ինքնաթիռը ափի մոտ ջուրն է ընկել։
Թռիչքի ընթացքում ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով օդաչուն որոշել է վայրէջք կատարել Օուք կղզու մոտ գտնվող ջրի վրա։ Սկզբում ականատեսները կարծել են, որ դա հիդրոպլան է: Ջրի հետ բախման հետևանքով օդաչուն դուրս է նետվել խցիկից։
Նրան օգնության են հասել տեղի փրկարարները և տղամարդուն արագորեն հասցրել են ցամաք։ Օդաչուն հոսպիտալացվել է կապտուկներով և քերծվածքներով։
