Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացեց «Ալաշկերտի» 19-ամյա կոտդիվուարցի պաշտպան Ժուլիեն Բատիոնոն։
Երկրորդ խաղակեսում «Փյունիկին» հաղթանակ բերեցին 28-ամյա կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին եւ 27-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը։
Չարենցավանի «Վանն» ընդունեց փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
«Ալաշկերտ» — «Փյունիկ»՝ 1:2
Ժուլիեն Բատիոնո, 41 — Մարիուս Նուբիսի, 47, Դանիիլ Կուլիկով, 81
«Վան» — «Արարատ-Արմենիա»՝ 0:0
