Ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զահվել են Գանայի պաշտպանության և շրջակա միջավայրի նախարարները:
«Պաշտպանության նախարար դոկտոր Էդվարդ Օման Բոաման մահացել է։ Հաստատվել է նաև շրջակա միջավայրի, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդի զոհվելու փաստը»,- հայտնել է Pulse Ghana-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել Աշանտի շրջանում: Պորտալի տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել են նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
Վթարի նախնական պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
