Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
17 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության,
7 դեպք՝ խարդախության,
6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
3 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
2-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, գրավառուին վնաս պատճառելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու։
Բացահայտվել են նաև սպանության փորձի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
