ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ծննդյան տարեդարձն է։ Մարդ, ում ղեկավարման տարիներին Մասիս քաղաքը, այնուհետև՝ Մասիս խոշորացված համայնքը, սկսեց ապրել ու շնչել նորովի։
Դավիթ Համբարձումյանի կառավարչական հմտությունների և գործընկերների հետ ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքն են իրականացված և շարունակական համարվող ծրագրերը, որոնք նպաստում են համայնքի զարգացմանն ու հզորացմանը։
Հարգարժա՛ն համայնքապետ,
Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։
Մաղթում ենք առողջություն, տոկունություն և անսպառ եռանդ։ Վստահ ենք, որ Ձեր սկզբունքայնության և հաստատակամության շնորհիվ կյանքի կկոչվեն Ձեր բոլոր նպատակները՝ ի բարօրություն Մասիս համայնքի և մեր երկրի։
Աստված պահապան Ձեր ընտանիքին։
