Ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի և ԼՂ-ի ձեռք բերած պայմանավորվածությանը և նկատել.
«Դառը ճշմարտությունն ասելը հեշտ գործ չէ, բայց փորձենք:
Հրադադարի տեքստում նշվում է Արցախից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դուրս բերման մասին, որպեսզի վաղը ՄԱԿԱԽ նիստի ընթացքում Հայաստանը, կամ միջազգային դերակատարները չկարողանան այլևս Ադրբեջանին մեղադրել՝
ա/ Արցախում ռազմական գործողություններ սկսելու մեջ,
բ/ Արցախում էթնիկ զտում իրականացնեու մեջ:
Չկարողանան նաև նախաձեռնել՝
ա/ որևէ պատժամիջոցի գործընթաց Ալիևյան ռեժիմի նկատմամբ,
բ/ Արցախում որևէ միջազգային խաղաղապահ առաքելության գործընթաց:
Այլ կերպ ասած, այս ձևակերպմամբ փորձ է արվում վաղը ՄԱԿԱԽ-ում՝
ա/ լեգիտիմացնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախում,
բ/ ռազմական գործողությունների համար Ադրբեջանին դատապարտած միջազգային դերակատարներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը զրկել որևէ համոզիչ փաստարկից և հետագա գործառույթներից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական զորակազմի հրամանատարության առաջարկությունը։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինվորական անձնակազմի դուրսբերման, ինչպես նաև ԶՈՒ-ի զինված կազմավորումների լուծարման և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափման մասին։
