Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Քսանմեկը հունվարի, 1999թ., ք. Երևան

Կենսագրական տվյալները՝

2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում:

2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական:

2024 թվականի նոյեմբերի 7-ից 2025 թվականի օգոստոսի 11-ը եղել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական:

Կրթություն

2022-2024թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

2016-2022թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։

Զինվորական ծառայություն

2017-2019թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Իրականացրել է մարտական հերթապահություն։

Մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին: Մասնակցել է ռազմական գործողություններին:

2024 թվականի հունիսի 21-ից հուլիսի 5-ը մասնակցել է վարժական հավաքների: Իրականցրել է մարտական հերթապահություն:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է անգլերենին, ռուսերենին:

Ամուսնացած չէ: Անկուսակցական է:

Կիսվել սոց․ ցանցերում