ՀՀ ՆԳՆ միգրшցիոն և քաղաքացիության ծառայությունը հերքում է լուրերն այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում ընդունել Արցшխի քաղաքացիների․Կարեն Սարուխանյան

ՀՀ ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը հերքում է լուրերն այն մասին, որ Հայաստանը չի պատրաստվում ընդունել Արցախի քաղաքացիների։ Ավելին, ըստ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նելլի Դավթյանի, ակտիվ միջգերատեսչական քննարկումներ են ընթանում արցախցիների հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցի շուրջ։
«Այս պահին Լեռնային Ղարաբաղի ոչ մի քաղաքացի չի տեղափոխվել Հայաստան։ Բայց ակտիվ քննարկումներ կան տարբեր պատասխանատու գերատեսչությունների հետ և քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ Արցախի քաղաքացիներին Հայաստանում տեղավորելու հարցը»
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում