Հրшդшդшրի տեքստում նշվում է Արցшխից ՀՀ զինվшծ пւժերի դուրս բերման մասին, որպեսզի վաղը ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում Հայաստանը, կամ միջազգային դերակատարները չկարողանան այլևս Սդրբեջшնին մեղադրել․ ռшզմшքшղшքական փորձագետ

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Դառը ճշմարտությունն ասելը հեշտ գործ չէ, բայց փորձենք:

Հրադադարի տեքստում նշվում է Արցախից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դուրս բերման մասին, որպեսզի վաղը ՄԱԿԱԽ նիստի ընթացքում Հայաստանը, կամ միջազգային դերակատարները չկարողանան այլևս Ադրբեջանին մեղադրել՝

  • Արցախում ռազմական գործողություններ սկսելու մեջ,
  • Արցախում էթնիկ զտում իրականացնելու մեջ:

Չկարողանան նաև նախաձեռնել՝

  • որևէ պատժամիջոցի գործընթաց Ալիևյան ռեժիմի նկատմամբ,
  • Արցախում որևէ միջազգային խաղաղապահ առաքելության գործընթաց:

Այլ կերպ ասած, այս ձևակերպմամբ փորձ է արվում վաղը ՄԱԿԱԽ-ում՝

  • լեգիտիմացնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Արցախում,
  • ռազմական գործողությունների համար Ադրբեջանին դատապարտած միջազգային դերակատարներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը զրկել որևէ համոզիչ փաստարկից և հետագա գործառույթներից:
Կիսվել սոց․ ցանցերում