Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են, հայտնում են ՀՖՖ-ից։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14:00-ից, Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը:
Ավելի վաղ ՀՖՖ-ից հայտնել էին, որ արդեն վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս: Tickets.ffa.am կայքում դեռ կատարվում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի գնել տոմսեր:
