Թրшմփը պետք է աշխատանքային ճաշ ունենար Պпւտինի հետ, սակայն այն չեղարկվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է աշխատանքային ճաշ ունենար իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում, սակայն բանակցություններից հետո այն չեղարկվեց։

Ճաշին պետք է մասնակցեին նաև մի քանի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ։ Սակայն, հանդիպումից հետո առաջնորդները որոշեցին անմիջապես անցնել մամուլի ասուլիսի։

Հիշեցնենք՝ երեկ կայացել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում:

Կիսվել սոց․ ցանցերում