Լեռնային Ղարաբաղում, դիտակետից վերադառնալիս, ռուս խաղաղապահների ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի անդամների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով զոհվել են մեքենայում գտնված զինծառայողները։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թող լուսավոր լինի ռուս խաղաղապահների հիշատակը, որոնք, ինչպես միշտ, հարվածն իրենց վրա վերցրին հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման,- ասել է Մարիա Զախարովան։ Այն անշնորհակալ վերաբերմունքը, որով անբարեխիղճները փորձեցին կասկածի տակ դնել իրենց գործունեությունը, ստվեր չի գցի նրանց սխրանքի վրա, այլ հավերժական ամոթով կմնա զրպարտիչների վրա։
