Թпւրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. տшրհանվել է 5 գյուղի բնակիչ

Թուրքիայում շարունակվում են անտառային հրդեհները:

Գելիբոլուի (Թուրքիա, Չանաքքալե նահանգ) անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը մարվում է օդից և ցամաքից։

Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այստեղ հրդեհը հատկապես մոլեգնել է օգոստոսի 16-ին և քամու ազդեցությամբ արագորեն տարածվել Էջեաբատի անտառածածկ տարածքներ: Հրդեհը շարունակում է մարվել Գելիբոլուի Թայֆուր և Ջումալի գյուղերի միջև գտնվող անտառածածկ տարածքում։

Չանաքքալեի նահանգապետ Օմար Թորամանը իր սոցցանցերի էջում հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թայֆուրի 5 գյուղերից 251 բնակիչ տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ նրանցից 112-ը տեղավորվել են Էջեաբատի հյուրանոցում։

Նա հավելել է, որ անտառտնտեսության աշխատողների գլխավորությամբ բոլոր հաստատություններն ու թիմերը շարունակում են պայքարել հրդեհի դեմ։ Նրա խոսքով՝ այս պահին հրդեհը չի տարածվել տարհանված բնակավայրեր։

Կիսվել սոց․ ցանցերում