Ողբերգական վթարի հետևանքով մեքենան գլորվել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է, 10-ամյա երեխան՝ տեղում մшհացել

Օգոստոսի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Մ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10-ամյա տղան տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվելու ձորից և տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածը վարորդի տղան է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում