Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես՝ Պարոնյան փողոց — Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:

Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան — Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց — Մաշտոցի պողոտա խաչմերուկ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում