🔸Ինքնակամ շինությունների հաշվառման
ժամկետները կերկարաձգվեն
#ինքնակամ
#հաշվառում
ℹՀարգելի՛ հայրենակիցներ,
գործընկերներ,
Կադաստրի կոմիտեն նախաձեռնել և
շրջանառել է իրավական ակտերի նախագծեր,
որոնք նախատեսում են մինչև 2021 թվականը
կառուցված ինքնակամ շինությունների
հաշվառման ժամկետների մեկանգամյա
երկարաձգման հնարավորություն։
Այս նախաձեռնության նպատակն է
քաղաքացիներին տրամադրել ևս մեկ
հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների, այդ թվում՝
կիսակառույց հատվածների վերաբերյալ
անհրաժեշտ հաշվառումն իրականացնելու և
հետագայում դրանք օրինականացնելու
ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու
համար։
Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղումներով՝
🔸 https://www.e-draft.am/projects/8966
🔸 https://www.e-draft.am/projects/8967 :
📍Հաշվառման վերջնաժամկետները կհստակեցվեն նախագծերի ընդունումից հետո, որի վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կիրազեկենք:
