Շրջակա միջավայրի նախարարությունում հրաժեշտ են տվել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին

📌 Շրջակա միջավայրի նախարարությունում հրաժեշտ են տվել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի հրաժեշտի միջոցառումը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նույն որոշմամբ՝ Արամ Մեյմարյանը և Արա Մկրտչյանը վերանշանակվել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոններում։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Գաբրիելյանին կատարված աշխատանքի, ցուցաբերած նվիրումի և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով նրա ներդրումը ոլորտում։

Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար Տիգրան Գաբրիելյանը պարգևատրվել է հուշադրամով։

Իր հերթին Տիգրան Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին արդյունավետ ու միասնական աշխատանքի համար՝ նշելով, որ անցած տարիների փորձը մեծ նշանակություն է ունեցել իր մասնագիտական գործունեության համար։

https://www.facebook.com/share/14NYUt2PA7h/?mibextid=wwXIfr

Կիսվել սոց․ ցանցերում