ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Հարգելի բնակիչներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շուտով կմեկնարկեն մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվելու են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։

Ըստ ծրագրի՝
✅կհիմնանորոգվեն Մասիս քաղաքի 5-րդ և 6-րդ փողոցներն
ամբողջությամբ, 5-րդ և 6-րդ փողոցների 1-ին նրբանցքները,
Արմեն Նազարյանի անվան մարզադպրոց տանող ճանապարհը,
4-րդ թաղամասը 5-րդ թաղամասին կապող հատվածը
/ընդամենը՝ 18626 քմ, 3000մ երկարություն/,

✅կասֆալտապատվեն Ազատաշեն բնակավայրի 2-րդ և 11-րդ փողոցները/731մ երկարություն, 5-6մ լայնություն/,
✅կասֆալտապատվեն Այնթապ բնակավայրի
15-րդ, 16-րդ փողոցները, 18-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 14-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 17-րդ և 18-րդ փողոցների մի մասը /ընդամենը՝ 3485մ երկարություն/,
✅կասֆալտապատվի Արբաթ բնակավայրի դեպի գերեզմանոց տանող ճանապարհը /608մ/,
✅կասֆալտապատվեն Արգավանդ բնակավայրի Կենտրոնական 4-րդ, Հրազդանի 1-ին և Հրազդանի 2-րդ փողոցները /994 մ/,
✅կասֆալտապատվեն Արևաբույր բնակավայրի Արցախի, Թեհլերյանի, Մամիկոնյանի, Խորենացու փողոցները /956մ/։
✅կասֆալտապատվեն Գեղանիստ բնակավայրի 15-րդ, 16-րդ, 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցները /2300մ/,
✅կասֆալտապատվեն Դաշտավան բնակավայրի Բաղրամյանի, Վարդազարյանի, Տավուշի փողոցները, Սարմեն փողոցից Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածը /1941մ երկարություն/,
✅կասֆալտապատվի Դարակերտ բնակավայրի Հարություն Միրզոյանի փողոցը/643մ երկարություն/,
✅կասֆալտապատվեն Դարբնիկ գյուղի Ա․ Խաչատրյանի և Հայդուկների փողոցները /1379մ/,
✅կասֆալտապատվի Զորակ բնակավայրի Բաբաջանյան փողոցը /1813մ/,
✅կասֆալտապատվեն Խաչփար բնակավայրի դեպի դպրոց, մանկապարտեզ, Հայ փոստ, բուժամբուլատորիա, գերեզմանատուն տանող 5-րդ և 17-րդ փողոցները /1674մ/,
✅կասֆալտապատվի Հայանիստ բնակավայրի 15-րդ, 16-րդ, 17-րդ և Ջալովյան փողոցները Հայկ Բժկյանց փողոցին կապող հատվածը /400մ երկարություն/,
✅կասֆալտապատվեն Հովտաշատ բնակավայրի Շահումյան, Կամոյի և Սևակի փողոցները /2282մ/,
✅կասֆալտապատվեն Ղուկասավան բնակավայրի 7-րդ, 13-րդ, 14-րդ փողոցները /1772մ/,
✅կասֆալտապատվեն Նիզամի բնակավայրի դպրոց տանող ճանապարհը, Արսեն Եղիազարյանի, Գարիկ Միրզոյանի և Գևորգ Չաուշի փողոցները /1792մ երկարություն/,
✅կասֆալտապատվեն Նորաբաց բնակավայրի դեպի եկեղեցի, մանկապարտեզ և վարչական նստավայր տանող ճանապարհը, Կենտրոնական և 1-ին փողոցի մի մասը, 3-րդ փողոցը/904մ երկարություն/,
✅կասֆալտապատվեն Նոր Խարբերդ բնակավայրի 2-րդ, 3-րդ, 4-րդ, փողոցները, 10-րդ և 11-րդ փողոցների որոշ հատվածներ, Մորենիկի փողոցը /1970մ/,
✅կասֆալտապատվի Նոր Կյուրին բնակավայրի Կենտրոնական փողոցը/2357մ երկարություն/,
✅կասֆալտապատվեն Ջրահովիտ բնակավայրի 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցները, 3-րդ փողոցը 4-րդ փողոցին կապող հատվածը /1614մ/,
✅կասֆալտապատվի Ռանչպար բնակավայրի դպրոց տանող ճանապարհը /534մ երկարություն/,
✅կասֆալտապատվի Սիս բնակավայրի Նոր թաղամաս 1 շարք 1 հատվածը /1070մ երկարություն/,
✅կասֆալտապատվի Սիփանիկ բնակավայրի կենտրոնական փողոցը /3995մ/։
Ընդամենը՝ 2220043քմ, 38214 գծմ երկարություն։

Սպասեք նոր ծրագրերի։

Աղբյուր

Կիսվել սոց․ ցանցերում