Ռուսական հր թիռը հшրվածել է ամերիկյան ընկերությանը

Ռուսական հրթիռը հարվածել է ամերիկյան ընկերությանը Անդրկարպատիայում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:

Անդրիյ Սիբիգանն ասել է, որ հրթիռներից մեկը հարվածել է ամերիկյան խոշոր էլեկտրոնիկայի արտադրողի՝ պատճառելով լուրջ վնասներ և մարդկային զոհեր։

«Լիովին քաղաքացիական օբյեկտ, որը որևէ կապ չունի պաշտպանության կամ ռազմական գործողությունների հետ։ Ոչ մի ռազմական տրամաբանություն կամ անհրաժեշտություն, միայն ահաբեկչություն մարդկանց, բիզնեսի և մեր երկրում նորմալ կյանքի դեմ», — ասել է նախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում