Հայաստանի պաշտոնյաների մասին հերթական կեղծիքը․ Պրիգոժինի հիմնադրամի թիրախում այժմ էլ Ալեն Սիմոնյանն է. Fip

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասին հերթական կեղծ տեղեկությունն է շրջանառվում․ այս անգամ թիրախում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որին համեմատել են Ջեֆրի Էփշթեյնի հետ։ Վերջինը, նկատենք, ամերիկացի միլիարդատեր էր, մեղադրվել ու դատապարտվել է մանկապղծության համար և համարվել սեռական հանցագործ։

«Հայազգի Ջեֆրի Էփշթեյն. ինչպես է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը մանկաբարձ-կայսրություն կառուցել բարձրաստիճան պաշտոնյաների համար» վերնագրով հոդվածը հրապարակվել է VT Foreign Policy/Veterans Today հարթակում։ Հոդվածում պնդում կա, թե իբր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։

Ի դեպ, այս հոդվածը հրապարակվել է նաև Պրիգոժինի հիմնադրած «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» կայքում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հոդվածը հրապարակած կայքը, դրանում եղած պնդումները և պարզել, որ այն անհիմն է, մեղադրանքները՝ առանց փաստերի, իսկ դրա հետքերը տանում են ռուսական շրջանակներ։

Ըստ WHOIS գործիքի, VT Foreign Policy կայքի դոմեյնը գրանցված է 2023 թվականին։

Ամբողջական նյութը՝

https://www.armtimes.com/hy/article/320476

Կիսվել սոց․ ցանցերում