Սեպտեմբերի 21-ին նախատեսված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը չի կայանա։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենում 2019 թվականից ի վեր՝ ՀՀ անկախության տոնին, նպատակ ունի քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր, համառ և ձեռներեց քաղաքացուն, որը սեփական գործով օրինակ է ծառայում բոլորին։
